Նյու Յորքում ձերբակալել են դանակով զինված տղամարդու, ով փորձել է հանդիպել Իվանկա Թրամփի հետ
Նյու Յորքի «Թրամփ թաուեր» երկնաքերի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են դանակով զինված տղամարդու, ով փորձել է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփի հետ: Այս մասին հայտնում է The Hill-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդն իր զենքը թաքցրել է վերնաշապիկի տակ: Երկնաքերի մուտքի մոտ նա անվտանգության աշխատակիցներին ներկայացել է որպես սենատոր և հայտնել, որ ցանկանում է Իվանկայի հետ խոսել հագուստի հավաքածուի մասին: Զննման արդյունքում տղամարդու մոտ հայտնաբերվել է մի քանի նետողական դանակ և կեղծ փաստաթղթեր:
Նշվում է, որ տղամարդն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության: Դրանից բացի, նրան ներկայացվել է զենքի ապօրինի պահման և իրավապահ մարմինների աշխատակիցներին խաբելու մեղադրանք:










