Լեհաստանի Առաջին տիկինն արհամարհել է Դոնալդ Թրամփին՝ ողջունելով միայն Մելանիային (տեսանյութ)

01:25 • 07.07.17

Լեհաստանի առաջին տիկին Ագատա Կորնհաուզեր- Դուդան անտեսել է հանդիպման ժամանակ տեսախցիկների առաջ իր ձեռքը սեղմելու՝  ԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփի փորձը, գրում են ամերիկյան լրատվամիջոցները։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային բարևելուց հետո Թրամփը ձեռքը պարզել է նրա կնոջը։ Սակայն Կորնհաուզեր-Դուդան անցել է նրա կողքով, բարևելով միայն նրա կնոջը՝ Մելանիա Թրամփին։