Թուրքիան «Ազատ սիրիական բանակին» մեքենաներ է ուղարկել

02:13 • 07.07.17

Թուրքիայի Իսքենդերունի նավանագիստ բերված հիսուն թեթև բեռնատար և միկրոավտոբուս ուղարկվել են Սիրիայի Ազեզի շրջան։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, մեքենաները սկզբից տարվել են Թուրքիայի Քիլիսի շրջան, որտեղից էլ ուղարկվել են Սիրիա՝ «Ազատ սիրիական բանակ» կոչվող ռազմական խմբավորմանը։

Բեռնատարների վրա տեղադրվելու են ծանր հրազենային զենքեր, որոնցով կռվելու են Սիրիայի կառավարական զորքերի դեմ։