Սիեթլ-Պեկին չվերթի ժամանակ տղամարդը վիրավորել է 3 մարդու և փորձել ներխուժել օդաչուի խցիկ

10:49 • 07.07.17

Ամերիկյան Delta Air Lines ավիաընկերության Սիեթլ-Պեկին ավիաչվերթի ժամանակ տղամարդը փորձել է ներխուժել օդաչուի խցիկ։ Նրա գործողությունների հետևանքով 3 մարդ վնասվածքներ է ստացել՝ այդ թվում անձնակազմի մեկ անդամ:

Ինչպես փոխանցում է CNN-ը՝ ինքնաթիռը ստիպված է եղել շրջվել և վերադառնալ օդանավակայան:

Ավիաընկերությունից հայտնել են, որ ստիպված են եղել իջեցնել ուղևորներից մեկին՝ «անվտանգության նկատառումներից ելնելով», սակայն չեն մանրամասնել ստեղծված իրավիճակի մասին:


Օդանավակայանում տղամարդը ձերբակալվել է: