Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ցած, վարորդը հոսպիտալացվել է (տեսանյութ)

12:00 • 08.07.17

Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Քասախ գետի հարևանությամբ, Mercedes C320 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր գլորվել է ցած:

Tert.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դեպքի վայրում այս պահին աշխատում են ԱԻՆ և ոստիկանության ներկայացուցիչները:

Դեպքը տեղի է ունեցել մեկ ժամ առաջ, այս պահին փորձում են ավտոմեքենայի դուրս բերել տարածքից:

Tert.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մեքենայի մեջ եղել է միայն 37-ամյա վարորդը, որը Երևանից է:

Վարորդի հարազատաները և տեղում աշխատող ոստիկանները պատմել են, որ վարորդին տեղափոխել են Վաղարշապատի բժշկական կենտրոն՝ ոտքի վնասվածքով: