Delta Airlines-ի բորտուղեկցորդը շիշը կոտրել է կռիվ սարքած ուղևորի գլխին

15:39 • 08.07.17

Delta Airlines ավիաընկերության բորտուղեկցորդը, փորձելով հանգստացնել ուղևորին, նրա գլխին գինու շիշ է կոտրել, հայտնում է ABC News-ը:


Դեպքը տեղի է ունեցել Սիեթլ-Պեկին չվերթի ժամանակ: Առաջին դասի ուղևոր Ջոզեֆ Դենիել Հուդեկը անակնկալ կերպով նետվել է դեպի ելքը և սկսել քաշել դռան բռնակը:

Բորտուղեկցորդները և օգնության եկած մի քանի ուղևորներ փորձել են նրան նստեցնել, սակայն նա սկսել է հարվածել նրանց և շշեր նետել:


Ի պատասխան բորտուղեկցորդը երկու շիշ է վերցրել՝ դրանցով հարվածելով ուղևորի գլխին: Շշերից մեկը հարվածից կոտրվել է: Ծեծկռտուք կազմակերպած ուղևորը լուրջ վնասվածքներ չի ստացել, ի պատասխան նա սկսել է սպառնալ և գոռալ՝ «Դու գիտե՞ք՝ ես ով եմ»:


Արդյունքում օդաչուները որոշում են կայացրել վերադառնալ Սիեթլ և Հուդեկին հանձնել ոստիկանությանը: Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ 250 հազար դոլարի չափով տուգանք: