ԱՄՆ-ում բանտարկյալը կարողացել է փախուստի դիմել բանտից անօդաչուի հասցրած կծաքցանի օգնությամբ (լուսանկար)

11:40 • 08.07.17

Ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգում անօդաչուն բանտարկյալին կծաքցան (кусачка) է հասցրել, որն էլ դրա շնորհիվ կարողացել է փախուստի դիմել խիստ ռեժիմի բանտից, հայտնում է lenta.ru-ն։


Իր նպատակների իրականացման համար 46-ամյա բանտարկյալ Ջիմի Կոզին օգտագործել է նաև 4 բջջային հեռախոս, զենք և 47.000 դոլար։


Տղամարդը փախուստի մեջ է գտնվել երկու օր՝ չորեքշաբթիից ուրբաթ։ Նրան գտել են Տեխասի իջևանատներից մեկում, ուղղիչ հաստատությունից մոտ 2.000 կմ հեռու։


«Մենք կարծում ենք, որ անօդաչուն է նրան հասցրել փախուստի համար անհրաժեշտ պարագաները»,- ասել է նահանգային իշխանության ներկայացուցիչը։


Քննիչները փորձում են պարզել՝ ինչ ճանապարհով է նա ստացել 47.000 կանխիկ գումարը, նաև պարզվում է՝ ով կարող էր օգնած լինել նրան։


Կոզին ցմահ ազատազրկման պատիժ էր կրում բանտում։ Նրան մեղավոր են ճանաչել այն բանի համար, որ նա 2004 թվականին պատանդ է վերցրել իրավաբանի ու նրա ընտանիքին։ Բանտում հայտնվելուց մեկ տարի անց նա փախել է հաստատությունից՝ թաքնվելով աղբատար մեքենայում, սակայն նրան բռնել են։