Համբուրգում G20-ի պատճառով անցկացվող ցույցերի ժամանակ վիրավորվել է շուրջ 200 ոստիկան

02:14 • 08.07.17

Համբուրգում անկարգությունների ընթացքում վիրավորված ոստիկանների թիվը հասել է 196-ի, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

 

«Տուժած ոստիկանների թիվը, որոնց մասին առայժմ մենք տեղյակ ենք, հասել է 196-ի»,- նշվում է տեղի ոստիկանության հաղորդագրության մեջ։ 

 

Հիշեցնենք, որ Համբուրգում G20-ի գագաթնաժողովի համատեքստում օրերս սկսվել են զանգվածային ցույցեր ու բողոքի ակցիաներ, որոնց հետևանքով թեժ բախումներ են գրանցվել: