Համբուրգում G20–ի դեմ ցույցին 12 000 մարդ է մասնակցում
Շաբաթ Համբուրգի կենտրոնում անցկացվում է «Մեծ քսանյակի» դեմ բողոքի խաղաղ ցույց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դայխտորպլացում անցկացվող ցույցի կարգախոսն է «G20՝ ոչ բարով եք եկել» (G20– not welocme!):
Ինչպես Twitter-ում հայտնել է Համբուրգի ոստիկանությունը, Դայխտորպլացում այժմ հավաքվել է 12 հազար մարդ:
«Մեծ քսանյակ» գագաթնաժողովն անցկացվում Է Համբուրգում հուլիսի 7-ից 8-ը: Ողջ շաբաթվա ընթացքում քաղաքում ցույցեր և բողոքի ակցիաներ են իրականացվում, որոնք հաճախ ավարտվում ԵՆ ոստիկանության հետ բախումներով: Վերջին տվյալներով՝ բախումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 200 իրավապահ:














Can't believe what is happening in Hamburg. What do these "protesters" honestly want? Hope to achieve? pic.twitter.com/K7iJnkafzk
— Natasha Fatah નતાશા (@NatashaFatah) July 8, 2017










