Համբուրգում տեղադրվել է լաց եղող երեխայի տեսքով Թրամփի արձանը

16:54 • 08.07.17

Համբուրգում, որտեղ անց է կացվում G20 գագաթնաժողովը, Greenpeace-ի ակտիվիստները տեղադրել են Փարիզի համաձայնագրի նմուշը պատռող և լաց եղող երեխայի տեսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձանը, գրում է korrespondent.net-ը:


Ակտիվիստները Թրամփի յոթմետրանոց արձանը տեղադրել են ֆիլհարմոնիայի շենքի դիմաց, որտեղ համերգ է անցկացվել G20 առաջնորդների համար:


Ակցիան իրականացվել է որպես կլիմայի պաշտպանությանն ուղղված Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեմ բողոքի նշան:

«G20–ի մյուս առաջնորդները չեն կարող սպասել մինչև Թրամփը կմեծանա»,- ակցիան մեկնաբանել է կլիմայի հարցերով Greenpeace-ի փորձագետ Կարստեն Սմիթը:

Հիշեցնենք, որ դեռ հունիսին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն դուր է գալիս Փարիզի կլիմայական համաձայնագրից: