Մուսուլմանական համայնքի ռադիոն 25 ժամ շարունակ «սխալմամբ» հեռարձակել է «Ալ Քաիդայի»՝ պատերազմի կոչ անող քարոզը
Մուսուլմանական համայնքի Iman FM ռադիոկայանը 25 ժամ շարունակ «սխալմամբ» հեռարձակել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման՝ քրիստոնյաների հետ սրբազան պատերազմի կոչ անող քարոզը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, բրիտանական Շեֆիլդ քաղաքում տեղակայված ռադիոկայանը հեռարձակել է խմբավորման՝ 2011թ. ԱՄՆ-ի կողմից սպանված անդամ Անվար ալ Ավլակիի ատելության քարոզ անող ելույթների անգլերեն ձայնագրությունը:
Ոլորտը վերահսկող մարմինների փոխանցմամբ՝ հեռարձակված նյութում մուսուլմանական համայնքի ներկայացուցիչներին կոչ է արվել բռնություն գործադրել այլ կրոնի ներկայացուցիչների նկատմամբ:
Այժմ Iman FM-ին 21 օր է տրվել տեղի ունեցածը բացատրելու համար: Հակառակ դեպքում ռադիոկայանը կփակվի:










