Թրամփը խոստովանել է, որ բարդացրել է դստեր կյանքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հպարտանում է իր դուստր Իվանկայով, սակայն գիտակցում է, որ բարդացրել է նրա կյանքը: Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Համբուրգում G20 գագաթնաժողովի ընթացքում՝ ներկայացնելով կանանց համար նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որն օգնել է բացել Իվանկան, հայտնում է Associated Press-ը:
«Եթե նա իմ աղջիկը չլիներ, նրա կյանքը շատ ավելի հեշտ կլիներ: Դա հավանաբար նրա կյանքում միակ վատ բանն է»,- կատակել է Թրամփը:
Գործակալությունը հիշեցնում է, որ Իվանկա Թրամփը տեղափոխվել է Վաշինգտոն և այժմ աշխատում է որպես իր հոր գլխավոր խորհրդական: Նա բազմիցս քննադատության է արժանացել Թրամփին ավելի չափավոր քաղաքականություն որդեգրել չդրդելու համար:










