Լոնդոնի տոնավաճառից գողացել են £3 մլն արժողությամբ զարդեր, որոնք պատկանել են Boghossian բրենդին (լուսանկար)
Լոնդոնի ոստիկանությունը հետաքննում է Masterpiece տոնավաճառից 3 մլն ֆունտ ստերլինգ ընդհանուր արժողությամբ զարդերի գողությունը, հայտնում է The Art Newspaper-ը։
dailymail.co.uk-ը հայտնում է, որ զարդերը գողացվել են շվեյցարական հայտնի Boghossian ոսկերչական բրենդի ստենդից։
Ոստիկանությունը չի կարողացել գտնել գողության ականատես և ոչ մի վկայի։ Նշվում է, որ տոնավաճառում անվտանգության շուրջօրյա համակարգ է գործում, այդ թվում՝ տեսահսկման խցիկները։
Տոնավաճառի ներկայացուցիչը հայտնել է, որ Masterpiece-ը համագործակցում է քննության հետ։
Այս տարի տոնավաճառ է այցելել 44.000 մարդ, այստեղ ցուցադրվում և վաճառվում են շքեղության գործեր։












