Վանո Սիրադեղյանի գործով ցմահ դատապարտվածի վաղաժամկետ ազատման հարցը ներկայացվել է անկախ հանձնաժողովին

12:36 • 08.07.17

ՀՀ ՆԳՆ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործի շրջանակներում ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատման հարցը ներկայացվել է անկախ հանձնաժողովի քննարկմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

«Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատ արձակվելու հարցը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ներկայացվել է Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով զբաղվող անկախ հանձնաժողովի քննարկմանը»,- ասաց Ղլեչյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր պատիժը կրում է արդեն 20 տարի: Նա մի քանի անգամ հացադուլ է հայտարարել, առողջական խնդիրներ ունի: