Կանանց կրթության և իրավունքների համար պայքարող Մալալա Յուսուֆզայն ավարտել է դպրոցը
Կանանց իրավունքների համար պայքարող պակիստանուհի Մալալա Յուսուֆզայը, ով ողջ աշխարհում մեծ ճանաչում է ձեռք բերել հայրենիքում հանուն կանանց կրթության իրավունքի և այլ անարդարությունների դեմ պայքարելով, հայտնել է, որ ավարտել է դպրոցը:
Ինչպես հաղորդում է CNN-ը, 19-ամյա իրավապաշտպանն այս մասին հայտնել է թվիթերյան գրառմամբ: «Այսօր իմ վերջին օրն է դպրոցում և առաջին օրը Twitter-ում»,-գրել է պակիստանուհին:
Մալալայի պայքարն ու կրթության ձգտումն առաջացրել էր «Թալիբան» շարժման գրոհայինների զայրույթը, որոնք 2012-ին հարձակում էին իրականացրել նրա դպրոցական ավտոբուսի վրա` թիրախավորելով աղջկան: Վնասվածքներից ապաքինվելուց հետո նա կրկին շարունակեց դպրոց հաճախել:
Գրոհայինները նրա դեմ մի շարք հարձակումներ են կազմակերպել, երբ նա սկսել է ոգեշնչել տեղի աղջիկներին` խոսելով կրթության կարևորության մասին:
Նա հիմնել է «Մալալա» հիմնադրամը, որը դրամահավաք է իրականացնում աղջիկների կրթության համար: Իսկ 2014-ին` 16 տարեկան հասակում նա դարձել է Նոբելյան խաղաղության մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը:










