Իտալիայի վերաքննիչ դատարանը մեղմացրել է հանրահայտ դերասանուհի Օռնելա Մուտիի դատավճիռը

03:51 • 08.07.17

Իտալական Տրիեստ քաղաքի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել դերասանուհի Օռնելա Մուտիի դատավճիռը, որը սահմանել էր հիմնական դատարանը 2015 թ.-ին կեղծ բժշկական փաստաթղթեր ներկայացնելու համար: Ինչպես հաղորդում է իտալական ANSA գործակալությունը, պատիժը միայն մեղմացվել է մի փոքր՝ ազատազրկման ժամկետը 8 ամսից կրճատելով վեց ամսի, իսկ նախատեսված տուգանքը՝ € 600 - € 500:

Բանտում պատիժը կրելուց դերասանուհին կարող է խուսափել միայն, եթե տուժած կողմին վճարի € 30 հազար: Սակայն, Մուտին կարծես թե մտադիր չէ նման քայլի դիմել:


Հիշեցնենք, որ թատրոնի վարչակազմը հայց էր ներկայացրել հայտնի դերասանուհու դեմ, ով վերջինիս տրամադրել էր կեղծ բժշկական սերտիֆիկատ՝ ազատվելով բեմ դուրս գալու իր այդ օրվա պարտականությունից:

Սակայն պարզվել էր, որ Մուտին նույն օրը երեկոյան հյուրն է եղել մի բարեգործական ընթրիքի Սանկտ Պետերբուրգում, որին ներկա է եղել նաև անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:


Մուտին արդեն ներողություն է խնդրել հանրությանը՝ բացատրելով, որ իր ձայնալարերի հետ կապված հիվանդությունը թույլ չի տալիս նրան աշխատել, իսկ բարեգործական ընթրիքին նա ստիպված չի եղել խոսել: