Հնդկաստանում բժիշկները 91 քորոց են դուրս բերել տղամարդու մարմնից

21:21 • 08.07.17

Հնդկաստանում բժիշկներն ապշել են 56-ամյա տղամարդու մարմնից տասնյակ քորոցներ հանելով, որոնք տարածվել էին ողջ մարմնով մեկ:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Բադրիլալ Մենան ստիպված է եղել 6 հիվանդանոց այցելել և 3 վիրահատության ենթարկվել, որպեսզի կարողանա ազատվել ձեռքերում, ոտքերում և պարանոցի հատվածում հայտնված քորոցներից:

Ընդհանուր առմամբ, բժիշկները 91 քորոց են դուրս բերել տղամարդու օրանիզմից, ընդ որում՝ նաև զարկերակից և շնչափողից: Մասնագետների խոսքով` դրանցից ոմանք այնքան ժանգոտ էին, որ հավանաբար մոտ վեց ամիս գտնվել են հիվանդի մարմնում:

Ի դեպ, հնդիկ տղամարդը նշում է, որ գաղափար չունի, թե ինչպես են դրանք հայտնվել իր մարմնում: Վիրահատող բժշկի խոսքով` ուղղակի հրաշք է, որ հիվանդի մոտ որևէ վնասվածք կամ ցավ չի եղել այդ ընթացքում: