Ոստիկանություն է ներկայացել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացի
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 7-ին, ժամը 16.45, Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1983 թ. ծնված Սամվել Ա.-ն:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, վերջինս հունիսի 19-ից ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 138.1 հոդվածի (խոսակցություններ հրապարակելը) մեղադրանքով:










