Սահմանում իրավիճակը հանգիստ է․ Սենոր Հասրաթյան

10:47 • 08.07.17

Այս պահին սահմանում իրավիճակը հանգիստ է․այս մասին Tert.am-ին հայտնեց Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Իրավիճակը հանգիստ է, կրակոցներ ու լարվածություն չկա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ղարաբաղա-արդբեջանական սահմանում լարվածության աճ է նկատվում: Սահմանում իրավիճակը սրվել է հուլիսի 4-ից սկսած: Պաշտպանության բանակը երեկ առավոտյան ևս տեղեկացրեց լարվածության աճի մասին․ հակառակորդն օգտագործել էր ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:

Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ էին ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.): Նրանցից երկուսի վիճակը շարունակում է ծանր մնալ։