Սիրիայի հարավ-արևմուտքում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը
Սիրիայի հարավ-արևմտյան շրջանում տեղի ժամանակով 12:00-ին (երևանյան` 13:00) ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը, որի շուրջ Համբուրգում G20-ի գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվածություն էին ձեռք բերել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Մաքմասթերը նշել է, որ այդ հրադադարը կարևոր քայլ է Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ տալու համար:
Սիրիայի կառավարական ուժերի և ընդդիմադիր զորամիավորումների միջև հրադադարի ռեժիմ սահմանելու մասին համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Հորդանանի ղեկավարների մասնակցությամբ:
Պայմանավորվածության համաձայն` ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն Իսրայելի և Հորդանանի հետ սիրիական սահմանին, որը հատկապես բարդ շրջաններից է:










