Մահացել է հայտնի բլոգեր, լրագրող Անտոն Նոսիկը

12:26 • 09.07.17

Մոսկվայում 51-ամյա հասակում մահացել է հայտնի լրագրող և բլոգեր Անտոն Նոսիկը, այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռուս լրագրող Դեմյան Կուդրյավցևը Twitter-ի իր պաշտոնական էջում, հայտնելով Նոսիկի մահվան մասին, նշել է, որ հոգեհանգստի և թաղման օրվա մասին նախապես կտեղեկացվի։

«Ամենամեծ օգնությունը կլինի այժմ նրա ընտանիքին հանգիստ թողնելը», - գրել է Կուդրյավցևը։

1990թ.-ին Նոսիկը տեղափոխվել էր Իսրայել, իսկ 1997թ.-ին վերադարձել Ռուսաստանի դաշնություն։ Նա հիմնադիրն է այնպիսի ռուսական կայքերի ինչպիսիք են Lenta.ru-ն,  Gazeta.ru-ն,  NEWSru.com-ը։

Ծնունդով Մոսկվայից Նոսիկը, ով հայտնի էր նաև որպես հայ ժողովրդի բարեկամ, ինչպես նաև հասցրել էր այցելել Արցախ, ըստ նախնական տվյալների մահացել է սրտի կաթվածից։