Լոս Անջելեսում աֆրոամերիկացի 2 կին բանկ են կողոպտել
Աֆրոամերիկացի երկու կին կողոպտիչներ թալանել են Chase բանկի Լոս Անջելեսի մասնաճյուղերից մեկը: Հաղորդվում է, որ բանկում նրանք աշխատողներին և հաճախորդներին հրամայել են պառկել գետնին, իսկ գանձապահից գումար են պահանջել:
Կանանցից մեկը բռնել է փողով պայուսակը, մինչ մյուսն այդ ժամանակ ներկաներին սպառնացել է ատրճանակով, հայտնում է Los Angeles Times-ը:
Իրավապահները հասարակությանը խնդրել են օգնել գտնել կողոպտիչներին: Նշվում է, որ դեպքի պահին կանայք եղել են սպիտակ սպորտային հագուստով և արևային ակնոցով:










