Թրամփը երկու անգամ բարձրացրել է ժամապահ զինվորականի՝ քամուց քշված գլխարկը (տեսանյութ)

13:50 • 09.07.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպայից վերադառնալիս Էնդրյուս ռազմաբազայի տարածքում սաստիկ քամու ժամանակ երկու անգամ փորձել է բարձրացնել ժամապահ զինվորականի՝ քամուց քշված գլխարկը։

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահն առաջին անգամ բարձրացնում գլխարկն ու դնում զինվորականի գլխին, սակայն քամին նորից քշում է այն։