Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվն անցել է 80-ից (լուսանկարներ)
Չինաստանի հարավ-արևելյան հատվածում գտնվող Հունան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի կամ անհետ կորածների թիվը կրկնապատկվել է՝ 40-ից հասնելով 83-ի:
Ինչպես նշում է ria.ru-ն՝ տեղի իշխանություններին հղումով, 28 մարդ թակարդված է մնացել հեղեղների հետևանքով առաջացած սողանքների տակ, 13 հոգու քշել-տարել է ջրի հոսքը, 22-ը մահացել է շինությունների փլուզման հետևանքով, 4-ը խորտակվել է, ևս 16 մարդ մահացել է այլ պատճառներով կամ էլ անհետ կորել է:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ից սկսված տեղատարափ անձրևների պատճառով վտանգի գոտում է հայտնվել 12 մլն մարդ: Ներկայում տարհանվել է ավելի քան 1.6 մլն մարդ, ևս 470.000-ն անհապաղ օգնության կարիք ունի:
Ընդհանուր առմամբ, տարերային աղետն ավերել է 53.000 տուն ու վնասել մոտ 350.000 շինություն:
Փրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 52.000 զինվորական, ոստիկան ու փրկարար ծառայության աշխատակից:


![]()

![]()











