Բրիտանական ավիաընկերության օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ամուսինների ծեծկռտուքի պատճառով

14:29 • 10.07.17

Բրիտանական Jet2.com բյուջետային ավիաընկերության չվերթներից մեկի ժամանակ օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ամուսինների միջև սկսված ծեծկռտուքի պատճառով, հայտնում է lenta.ru-ն։

Լոնդոնից Գրան Կանարիա կղզի չվերթի ժամանակ ուղևորներ Պոլինա Գորդոնն ու Ռոնալդ Վիլեն սկսել են վիճել և հայհոյանքներ տեղալ միմյանց հասցեին։ Ավելի ուշ վեճը վերաճել է ծեծկռտուքի։

Բորտուղեկցորդները ստիպված են եղել ուժ կիրառել զույգին հանգստացնելու համար։ Նրանց օգնության են հասել նախկինում անվտանգության համակարգում աշխատած մի տղամարդ և ոստիկան, որը ծառայության մեջ չէր գտնվում։

Ինքնաթիռը վայրէջք է կատարել պորտուգալական Ֆարուի օդանավակայանում, որտեղ ամուսիններին հանձնել են իրավապահ մարմիններին, իսկ օդանավը կրկին կարողացել է օդ բարձրանալ և շարունակել ճանապարհը դեպի Իսպանիա։