Ղազախստանում կայծակի հարվածի զոհն են դարձել 1.500 ոչխար ու հովիվը (լուսանկար)
Ղազախստանի Կոստանայի մարզի տափաստանային հատվածում կայծակի հարվածից խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վառվել է մոտ 1.500 ոչխար ու հովիվը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, սակայն լրատվամիջոցները հիմա են հայտնում այդ մասին:
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները, որոնք հեռացնում են այրված ոչխարների մնացորդները:
Աղբյուրը նկատում է, որ անցած 2 ամսվա ընթացքում ղազախական տափաստաններում կայծակը մի քանի անգամ հարվածել է անասունների հոտին ու հովիվներին՝ դառնալով 4 մարդու մահվան պատճառ:











