Լոնդոնի ամենահայտնի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. 70 հրշեջ պայքարում է կրակի դեմ (լուսանկարներ, տեսանյութեր)
Լոնդոնի ամենահայտնի շուկաներից մեկում՝ Camden Lock Market-ում, խոշոր հրդեհ է բռնկվել, որն ամբողջությամբ մարելու գործում ներգրավված է 70 հրշեջ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մի քանի կիլոմետր հեռավորությունից երևում են դեպքի վայրից բարձրացող ծխի սյուները: Տուժածների մասին տեղեկություն չկա:
Ականատեսների համաձայն՝ կրակը բռնկվել է անսպասելի ու ակնթարթորեն տարածվել շուկայով մեկ:
Թեև հրշեջ ծառայության ներկայացուցիչները նշել են, որ դեռևս հնարավոր չէ նշել կրակի բռնկման ստույգ վայրը, այնուհանդերձ՝ ականատեսները պատմում են, որ հրդեհը բռնկվել է հնդկական «Գիլգամեշ» ռեստորանում:
Պարբերականը մանրամասնում է, որ սա Camden Lock Market–ում խոշոր հրդեհի բռնկման առաջին դեպքը չէ: 2008թ. շուկայում այնպիսի հրդեհ էր բռնկվել, որ այն 15 ամիս ստիպված են եղել փակ պահել:
Հավելենք, որ Camden Lock Market տարեկան այցելում է 28 մլն մարդ:

















