ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել ՄԽ համանախագահներին ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը
Կիրակի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում 26-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստում ընդունել է Մինսկի հռչակագիրը:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության շփման գծում հրադադարի վերջին խախտումների և վերսկսված ռազմական գործողությունների առնչությամբ:
Վեհաժողովը փաստաթղթում խորը ափսոսանք է հայտնել հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայության առնչությամբ և կոչ արել կողմերին անհապաղ առարկայական բանակցություններ սկսել հակամարտության շուտափույթ կայուն կարգավորման հասնելու համար:
Կառույցը նաև կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ակտիվացնել այդ ուղղությամբ ջանքերը:










