ԱԺ-ն քննարկում է ԿԸՀ 2016թ-ի հաշվետվությունը, հաջորդիվ ՄԻՊ-ն է (ուղիղ)
ՀՀ Ազգային ժողովը շարունակում է Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը:
Դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդումի քննարկումից հետո ԱԺ-ն անցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվետվությանը:
ԱԺ նիստին հաջորդ քննարկման հարցը Մարդու իրավունքների պաշտպանւթյան 2016 թվականի գործունեության մասին հաղորդումն է, որը կներկայացնի ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
Քննարկված հաղորդումներն ԱԺ-ն ի գիտություն կընդունի: ԱԺ-ն նախորդ շաբաթ արդեն քննարկել է Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաշվետվությունները:










