Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տարհանում է իրականացվել. Reuters

14:41 • 10.07.17

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տարհանում է իրականացվել հրդեհի ազդանշանի պատճառով, հայտնում է Reuters գործակալությունը:


Գործակալությունը հաղորդել է, որ խորհրդարանում աշխատող իր թղթակիցը լրացուցիչ տեղեկություններ չունի, թե արդյոք շենքում հրդեհ է գրանցվել, թե ոչ:


Այդ տեղեկությունը հաստատել է նաև Sky News հեռուստաալիքը:


Այլ մանրամասներ չեն հաղորդվում: