Համացանցի բացակայությունն արժենում է օրական 10 միլիոն դոլար. Սոմալիի իշխանություններ

18:43 • 10.07.17

Սոմալիի իշխանությունները հայտարարել են, որ ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխի վնասման հետ կապված համացանցի բացակայությունը երկրին ամեն օր 10 միլիոն դոլար է արժենում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Մալուխի վնասումը երկու շաբաթ առաջ բերել է երկրի հարավում համացանցի անջատման:


Հեռահաղորդակցությունների հարցերով նախարար Աբդի Անսուր Հասանը համացանցի անջատվելն անվանել է «մեծ աղետ», որը Սոմալիին արժեցել է արդեն 130 միլիոն դոլար: