Ավստրիան արգելել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի մուտքը երկիր

10:33 • 10.07.17

Ավստրիան արգելել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի մուտքը երկիր, այս մասին հաղորդում է թուրքական haberler.com կայքը։

Ավստրիայում «անցանկալի անձ» հայտարարված Զեյբեկչին պատրաստվում էր ելույթ ունենալ տեղի թուրքական համայնքի առաջ՝ Թուրքիայում անցյալ տարի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի 1-ամյակի առիթով։

Նշենք, որ օրեր առաջ էլ Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշն է «անցանկալի անձ» հայտարարվել Նիդեռլանդների կողմից, երբ հայտնի է դարձել, որ վերջինս պատրաստվում է այցելել տեղի թուրքական համայնքին։

Նիդեռլանդների իշխանությունները շեշտել են, որ Թյուրքեշի այցը նպատակահարմար չէ երկու երկրների միջև ստեղծված ոչ այնքան բարիդրացիական հարաբերությունների ֆոնին: