Երևանի Հրազդանի կիրճում ավտոմեքենան ընկել է գետը, կան տուժածներ (լուսանկարներ)

19:51 • 11.07.17

Tert.am-ի թղթակիցը քիչ առաջ տեղեկացրեց,  որ Երևանի Հրազդանի կիրճում ավտոմեքենան ընկել է գետը, կան տուժածներ:

Ըստ նրա, դեպքի վայրում են  փրկարարները, նաև շտապ օգնության աշխատակիցները,  ովքեր երկու տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից և  տեղափոխվել հիվանդանոց:

Նշենք, որ դեպքի վերբերյալ ԱԻՆ-ը տեղեկցնում է, որ հուլիսի 11-ին, ժամը 18:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Գեղամա ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Երևանի Հրազդանի կիրճում ավտոմեքենան ընկել է գետը, կան տուժածներ (լուսանկարներ)