Բրյուսելում ավարտվել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը (թարմացված)
23:20
Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա նշել է, որ հանդիպման մանրամասները կհրապարակվեն քիչ անց:
____________
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունից տեղեկացրել էին, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ:










