Իմաստ չկա այսօր քննարկել, թե 2018թ-ից հետո ով կլինի ՀՀ վարչապետ. Արմեն Ռուստամյան
ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի ցանկանում մտնել քննարկումների մեջ, թե 2018թ-ից հետո ով կլինի ՀՀ վարչապետ:
«Վաղաժամ քննարկումներին մենք չենք մասնակցում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուստամյանը:
Դիտարկմանը, թե այդուհանդերձ ՀՅԴ-ն կիսո՞ւմ է ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի այն համոզմունքը, թե ազգը պետք է ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պետք է ղեկավարի երկիրը:
«Գալուստ Սահակյանին հարցրեք, ինչքանո՞վ է ճիշտ վաղաժամ քննարկել, ապրիլի 9-ից հետո երկող տարի պետք է նոր այդ հարցը քննարկվի, ի՞նչ է, այսօրվանի՞ց սկսենք քննարկել, իմաստը՞»,-նշեց ՀՅԴ-ական պատգամավորը:
Դիտարկմանը, որ եթե այսօրվանից են ՀՀԿ-ականները հարցին անդրադառնում և բաժանվում խմբերի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալու համոզողների ու չհամոզողների, ուրեմն հարցն օրակարգում է, Ռուստամյանը պնդեց, թե դա լրագրողներն են դարձնում հարցը օրակարգային:
«Ես չեմ մտնում այդ քննարկումների մեջ, մեր օրակարգից դուրս է և ժամանակավրեպ է, անիմաստ քննարկումներով ինչու զբաղվենք: Ապրիլի 9-ից հետո այնքա՜ն բան կփոխվի»,-նշեց նա:










