Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող քաղաքացի

10:34 • 11.07.17

Հուլիսի 10-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Բագրատաշենի սահմանային անցակետից ժամը 22.00-ին բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Գրիգոր Մ.-ն։

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, վերջինս հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: