Բրյուսելում այսօր համանախագահների ներկայությամբ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

11:16 • 11.07.17

Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։