Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

01:51 • 11.07.17

Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում՝ Կարմիր գյուղում, ГАЗ 3110 մակնիշի 01 OU 614 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը:


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Կարմիր գյուղի բնակիչ 19-ամյա Հարություն Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ նույն գյուղի բնակիչ 17-ամյա Նարեկ Շահբազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն: