Չինաստանում 5-հարկանի շենքը հայտնվել է գետում (տեսանյութ, շարժանկարներ)
Չինաստանում երկարատև անձրևների հետևանքով ջրերի հոսքը քանդել է հինգ հարկանի շենքի հիմքը, ինչից հետո շինությունը հայտնվել է գետում: Այս մասին հայտնում է Mashable-ը:
Տան բնակիչները չեն տուժել. նրանք նախապես տարհանված են եղել:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպի ականատեսները տեղի ունեցածը նկարահանել են տարբեր ռակուրսներից: Տեղական ԶԼՄ-ները հրապարակել են տեսանյութը և շարժանկարները, և այն արագ տարածում է գտել:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հուլիսից այդ տարածաշրջանում հորդառատ անձրևներ են տեղում, ինչի հետևանքով տուժում են գյուղական ճանապարհները: Տարածաշրջանում վնասվել է 24 կամուրջ:
Ականատեսների համաձայն՝ շենքից բացի՝ հոսանքը քշել է գետի ափին կայանած կարմիր բեռնատարը:










