Չինաստանում տաքսին մխրճվել է վազորդների խմբի մեջ. կա մեկ զոհ և երկու տուժած (տեսանյութ)
Հուլիսի 10-ի վաղ առավոտյան Չինաստանի Շանդուն նահանգի Լինյի քաղաքում տաքսու վարորդը մխրճվել է վազորդների խմբի մեջ. վթարի հետևանքով մահացել է մեկ և տուժել երկու մարդ: Տաքսու կին վարորդը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վազքին մասնակցել է մոտ 30 մարդ, որոնք վազել են երկու շարքով: Միջադեպի պահին մայրուղու վրա եղել է մի քանի կայանված ավտոմեքենա և ճանապարհի եզրին գտնվող շինարարական կռունկը: Տաքսին անսպասելիորեն հայտնվել է ճանապարհին՝ հետևից մխրճվելով վազորդների խմբի մեջ:
Նշվում է, որ վազորդներից մեկը նկատել է ավտոմեքենան, և վերջին պահին նրան հաջողվել է փախչել:
«Մայրուղու վրա մարդկանց մեծ խմբի վազք կազմակերպելը երթևեկության կանոնների լուրջ խախտում է: Սա հանցագործություն է», - ասել է Պեկինում Չինաստանի քաղաքագիտության և իրավունքի համալսարանի պրոֆեսոր Խը Պինը:










