Ֆրանսիայում արգելել են ուտել և դիմահարդարվել մեքենայի ղեկին

04:29 • 11.07.17

Հուլիսի 1-ից Ֆրանսիայում երթևեկության նոր կանոններ են ուժի մեջ մտել, հայտնում է Euromag-ը:


Ֆրանսիայի բնակիչներին և զբոսաշրջիկներին արգելել են ուտել, դիմահարդարվել կամ պայուսակը քանդել մեքենայի ղեկին նստած: Հակառակ դեպքում վարորդից որպես տուգանք 75 եվրո կգանձեն:


Իսկ հեռախոսի կամ պլանշետի էկրանին նայելու և առավել ևս որևէ գործողություն դրանցով կատարելու համար վարորդից կգանձվի 1500 եվրո:


Արյան մեջ ալկոհոլի հայտնաբերման պարագայում վարորդներից Ֆրանսիայում այսուհետ կգանձվի 4500 եվրո: