Հաքերներն Ուկրաինայի ԿԳՆ կայքը վերածել են «պոռնոկայքի»
Անհայտ հաքերներն Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը (mon.gov.ua) ժամանակավորապես վերածել են պոռնոկայքի՝ այնտեղ տեղադրելով մերկ աղջկա լուսանկարներ ու դրանց կից վիրավորական գրառումներ:
Ինչպես նշում է life.ru-ն, կատարվածի մասին հայտնի է դարձել այսօր առավոտյան: Ժամը 09:40-ի դրությամբ կայքը չի աշխատել:
Ներկայում այն հնարավոր է օգտագործել սովորական ռեժիմով:
Իրավապահները դեռևս չեն պարզել՝ ով է կանգնած հաքերային հարձակման հետևում:











