ԻՊ-ը հաստատել է խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահը. լրատվամիջոցներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հաստատել են կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահը: Այդ մասին հայտնում է իտալական Askanews լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Al Sumaria իրաքյան հեռուստաալիքը: Հեռուստաալիքն իր հերթին վկայակոչել է Իրաքի Նայնավա շրջանում իր աղբյուրին:
Հաղորդվում է, որ ԻՊ-ը հաստատել է իր առաջնորդի մահը կարճ հայտարարությունով, «նոր խալիֆ» հռչակել և կոչ արել իր մարտիկներին «դիմադրել»:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ալ-Բաղդադին հնարավոր է՝ զոհվել է մայիսի 28-ին Ռաքքայի արվարձանում Ռուսաստանի օդուժի հարվածի հետևանքով: Հարվածի ժամանակ սպանվել էր մոտ 330 ահաբեկիչ:










