Իտալիայի ոստիկանությունը բացահայտել է Մուսոլինիի հետևորդների ֆաշիստական ակումբ
Իտալական ոստիկանությունը գործողություն է իրականացրել Պունտա Կանայի «ֆաշիստական լողափային ակումբում», որտեղ հավաքվում են տխրահռչակ բռնապետ Բենիտո Մուսոլինիի այժմյան հետևորդները, հայտնում է The Independent-ը։
Լողափի տարածքում կախված են Մուսոլինիի դիմանկարները, իսկ այցելուներն իրար բարևում են ձեռքերը վեր պարզած։ Յուրաքանչյուր 30 րոպեն մեկ ակումբի տերը ելույթ է ունենում ներքին ռադիոյով՝ բարձրախոսերից հնչում է նրա ուղերձը, որը քննադատում է դեմոկրատիան և ներկայիս բարքերը:
Հակաահաբեկչական ոստիկանական ջոկատից հայտնել են, որ հաստատության սեփականատեր Ջիանի Սկարպային պատասխանատվության են կանչվելու ֆաշիզմ քարոզելու համար։










