Թրամփը բացատրել է՝ ինչու է իր դուստր Իվանկան փոխարինել իրեն G20 գագաթնաժողովին

01:24 • 11.07.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդարացրել է դստերը՝ Իվանկա Թրամփին, ում քննադատել են G20-ի գագաթնաժողովի հանդիպումներից մեկի ընթացքում հոր տեղը զբաղեցնելու համար։ 

«Երբ ես գնացի դահլիճից՝ Ճապոնիայի և այլ պետությունների ղեկավարներին հանդիպելու համար, Իվանկային խնդրեցի զբաղեցնել իմ տեղը։ Սովորական պրակտիկա Է։ Անգելա Մերկելը համամիտ է դրան»,- գրել է Թրամփն իր թվիթերի էջում:

Նախագահն ավելացրել է, որ եթե նման վիճակ լիներ Հիլարի Քլինթոնի դստեր հետ, ԶԼՄ-ներն իրենց նորություններում պարզապես հիացմունքով կգրեին՝ «Չելսին նախագահի պաշտոնում»։