Լոռիում «Մեղվիկ» կոչվող այգու մոտ՝ մեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու կիսամերկ դի

11:26 • 11.07.17

Հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի «Մեղվիկ» տեղանքում մեքենա է կայանած, որի մեջ մարդ կա:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մեկնած օպերատիվ խումբը Տաշիր քաղաքից 1.5 կմ հեռավորության վրա՝ «Մեղվիկ» կոչվող այգու մոտ՝ մեքենայի մեջ հայտնաբերել է 1949թ. ծնված Հ. Բ-ի դին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,  կատարվում է  քննություն: 

Մեր տեղեկություններով՝ դին հայտնաբերվել է կիսամերկ վիճակում: