Մոսկվայի բնակչուհին «բռնկվել» է ալկոհոլային խմիչքներ խմելու ժամանակ

13:22 • 11.07.17

Մոսկվայի բնակչուհին «բռնկվել» է ալկոհոլային խմիչքներ խմելու ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել ՌԴ մայրաքաղաքի հյուսիսում: Այս մասին «Մոսկվա» գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

Նշվում է, որ կինը «բռնկվել» է անհայտ պատճառներով, սակայն միջադեպի ականատեսներից մեկը պատմել է ոստիկանության աշխատակիցներին, որ կնոջ մազերը բռնկվել են ծխախոտը վառելու ժամանակ:

Կնոջ ծանոթները փորձել են ինքնուրույն մարել կրակը, սակայն նրանց չի հաջողվել դա անել: Տուժածը ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Տեղի ունեցածի փաստով ստուգում է անցկացվում: