ԱՄՆ-ում ռազմական օդանավի կործանման զոհերի թիվը հասել է առնվազն 16-ի. հրապարակվել է տեսանյութ (տեսանյութ)

09:30 • 11.07.17

ԱՄՆ Միսիսիպի նահանգի հյուսիսային հատվածում KC-130 Hercules ռազմական օդանավի կործանման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ 6-ից հասնելով առնվազն 16-ի, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ ինքնաթիռը բեռնված է եղել զինամթերքով, ինչը դժվարացնում է արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների աշխատանքը:

Ավիաաղետի պատճառը դեռևս հայտնի չէ:

Միսիսիպիի նահանգապետ Ֆիլ Բրայանը կատարվածը ողբերգություն է անվանել:

Հավելենք, որ համացանցում արդեն հրապարակվել է օդանավի կործանման վայրում արված տեսանյութը: