Գյումրիում 35-ամյա տղամարդուն դանակահարել է 21-ամյա հարևանը, ով բերման է ենթարկվել. ոստիկանություն

10:36 • 11.07.17

Գյումրիում 35-ամյա տղամարդուն դանակահարել է 21-ամյա հարևանը. Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 9-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1982 թ. ծնված Սամվել Հ.-ն: 

Մեկնած օպերատիվ խմբին Սամվել Հ.-ի քույրը հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, իրենց տնակի դիմաց եղբորը դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է իր հարևան, 1996 թ. ծնված Կարապետ Հ.-ն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 10-ին, ժամը 10.10-ին, Կարապետ Հ.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել Գյումրի քաղաքի Շչերբինայի փողոցի տնակներից մեկից և խոստովանել, որ հուլիսի 9-ին նույն փողոցում Սամվել Հ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է ինքը: