Ֆլորիդայում շնաձուկը հարձակվել է հանգստացողի վրա (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի Բիչ քաղաքի մոտակայքում գտնվող նուդիստական լողափում շնաձուկը հարձակվել է հանգստացողի վրա: Այս մասին հայտնում է Miami Herald-ը:
Ազբյուրի հաղորդմամբ՝ լողափում հերթապահություն անող փրկարարը նկատել է մարդկանց մոտեցող 1.2-1.5 երկարությամբ շնաձկանը և հիդրոցիկլով հետևել նրան: Նա շչակի միջոցով մարդկանց նախազգուշացրել է վտանգի մասին:
Նշվում է, որ հանգստացողներից մեկը՝ 44-ամյա Էլվին Լանզան, լողալով շարժվել է ցամաքի ուղղությամբ, սակայն ձուկը հասել է նրան և բռնել նրա ոտքերը: Տղամարդը փորձել է ոտքով հարվածել նրան, սակայն դա չի օգնել:
Փրկարարները ջրից դուրս են հանել տուժածին և առաջին բուժօգնություն ցուցաբերել: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց ոտքերի ծանր վնասվածքներով և վիրահատվել է: Այժմ նրա կյանքին ոչինչ չի սպառնում:










